Էմիր Կուստուրիցան գալիս է Հայաստա՞ն

Էմիր Կուստուրիցան գալիս է Հայաստա՞ն

Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր-կիթառահար Էմիր Կուստուրիցայի և իր «The No Smoking Orchestra» խմբի համերգի մասին խոսակցությունները չեն դադարում, չնայած, որ խմբի պաշտոնական էջում դեռ ոչ մի բառ չկա Հայաստան կատարելիք այցի մասին: Հոկտեմբերի 23՝ Ռումինիա, Բուխարեստ, Նոյեմբերի 5՝ Ռուսաստան, Մոսկվա, նոյեմբերի 6՝ Պետերբուրգ, 2016 թվական Փետրվարի 29՝ Սլովակիա, Բռնո, ահա խմբի համերգային շրջագայության մասին ինֆորմացիան:



Հիշեցնենք, որ սիրված ռեժիսորն իր խմբի հետ Հայաստանում եղել է նաև 2010 թվականի մարտ ամսին: Անգամ նախագահ Սերժ Սարգսյանն էր ընդունել աշխարահռչակ երգչին: Իր առաջին այցելության ժամանակ Էմիր Կուստուրիցան հանդիսատեսին ուրախացրեց Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում: Ըստ շրջանառվող լուրերի՝ այժմ նրա համերգը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, բայց դեռ տոմսերի վաճառքի ու գների մասին վաղ է խոսել, ըստ ամենայնի՝ բանակցություններ են ընթանում:



61-ամյա Էմիր Կուստուրիցան հասցրել է պարգևների արժանացել Եվրոպայի խոշորագույն փառատոններում, այդ թվում նաև՝ երկու «Ոսկե արմավենի» մրցանակների Կաննի կինոփառատոններում, Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ, Սերբիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Բացի կինոյում աշխատանքներից: