Ըստ Լավրովի, ԱՄՆ օդուժը «արջի ծառայություն» է մատուցում Սիիրիայում

Ըստ Լավրովի, ԱՄՆ օդուժը «արջի ծառայություն» է մատուցում Սիիրիայում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 13-ին НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը չի կասկածում, որ այն զենքի մի մասը, որը Միացյալ Նահանգները առաքում է սիրիական չափավոր ընդդիմությանը, ընկնում է ահաբեկիչների ձեռքը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն: 



Ռուսաստանյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքերով, Մոսկվան հիասթփված է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մեջ ներքաշված կողմերի ջանքերը կոորդինացնելու սիկզբը դնելու՝ ԱՄՆ կողմից ստացված մերժումից:
Հիշեցնենք,որ հոկտեմբերի 12-ին ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները մոտ 50 տոննա սպառազինություն են նետել սիրիայի հյուսիսային Խասեկե գավառում՝ չափավոր ընդդիմությանը օգնելու նպատակով: