Մեկ օրվա մեջ երկու «ճակատագրական» ընտրություն. Հանրաքվեն և գյուղապետի ընտրությունը՝ մեկ օրում

Մեկ օրվա մեջ երկու «ճակատագրական» ընտրություն. Հանրաքվեն և գյուղապետի ընտրությունը՝ մեկ օրում

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, մեր մարզերի մի շարք համայնքներում զուգահեռ տեղի կունենան նաև համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:



Այսպիսով, Արագածոտն մարզի Սարալանջ, Զարինջա, Կոշ, Հակո համայնքների բնակիչներն են մեկ օրվա մեջ երկու «ճակատագրական» ընտրություն կատարելու: Նույն իրավիճակում են գտնվում նաև Արմավիր մարզի 7 համայնքի բնակիչներ՝ Շահումյան, Ալաշկերտ, Արագած, Արշալույս, Ֆերիկ, Դալարիկ, Նորպատ: Գեղարքունիքում՝ Արեգունի, Գեղամաբակ, Դդմաշեն, Զովաբեր, Նորաբակ: Լոռի՝ Չկալով, Արծրունի: Շիրակում 10 համայնք՝ Գառնառիճ, Շիրակ, Վահրամաբերդ, Արևիկ, Բասեն, Անուշավան, Գեղանիստ, Նահապետավան, Պեմզաշեն, Տուֆաշեն: Սյունիք՝ Աշոտվան, Նժդեհ, Վաղատուր, Ալվանք, Չափնի: