Դուբայի արքայազնը Բաքվում մատուցողուհուն 10 000 դոլար թեյավճար է տվել

Դուբայի արքայազնը Բաքվում մատուցողուհուն 10 000 դոլար թեյավճար է տվել

Աշխարհի ամենացանկալի ու պահանջված ամուրիներից մեկը՝ Դուբայի 32-ամյա արքայազնը 10 000 դոլար թեյավճար է տվել իր 5700 օրական վարձ արժեցող հյուրանոցի համարի սպասրկման համար: Այդ մասին հաղորդում է «kp.ru»-ն:
Եթե «Forbs»-ը քեզ մտցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ քո 18 մլրդ դոլարի կարողությամբ, երբ դու դեռ 32 տարեկան ես, ապա ինչու աշխարհը չիմանա թե ինչպես ես ապրում: Այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում «ոսկե կյանքը», լավագույնս կարող է վկայել Դուբայի արքայազնի ապրելակերպը, որի «նիստուկացին» աշխարհում instagram -ով հետևում է ոչ ավելի, ոչ պակաս՝ 2,6 մլն մարդ:
Դուբայի շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մակտումի 13 երեխաներից մեկը հանդիսացող Խամդան իբն ուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մակտումը «իսկական կյանքի չարաճճի» է և վայելում է կյանքը ինչպես կամենա:
Արքայազնը դեռևս պաշտոնապես ամուսնացած չէ, չունի ընտանիք և երեխաներ: Այդ իսկ պատճառով էլ շրջում է աշխարհով մեկ, շռայլ նվերներ անում ու երաջանկացնում մարդկանց:



Այս պահին նա ժամանակ է անցկացնում Բաքվում, որտեղ հանգրվանել է «Flame Towers Hotel» շքեղ հյուրանոցում: Ահա և այստեղ էլ որոշել է նման շռայլ նվեր անել՝ մատուցողուհիներից մեկին թեյավճար տալով 10. 000 դոլար: Թե կոնկրետ ում բախտն է այդ կերպ բերել, հյուրանոցում հրաժարվել են հրապարակել: