Լսած կա՞ք, որ պաշտոնյան մեկ այլին մի նախադասության մեջ ասի՝ տականք, փալաս, թալանչի, գող…

Լսած կա՞ք, որ պաշտոնյան մեկ այլին մի նախադասության մեջ  ասի՝ տականք, փալաս, թալանչի, գող…

Երևի լսած չեք լինի, որ պաշտոնյան մի նախադասության մեջ մեկ այլին ասի՝ տականք, փալաս, թալանչի, գող, հետո էլ ձեռի վրա նույն նախադասության մեջ անվանի՝ հոգեկան հիվանդ, օգտագործված, ոտքերը վրեն սրբած…



Սա աննախադեպ երևույթ է ու կարելի է արձանագրել, որ մեր պաշտոնյաները հասել են փողոցային ճղճղան կանանց:



Գյումրու քաղաքապետի խարհրդական / խորհրդակա՜ն/ Սահակ Սահրադյանը ահա թե ինչպես է բնութագրում Վարդան Ղուկասյանին.



«Ընդհանրապես քաղաքապետը հրահանգել է չպատասխանել այդ հոգեկան հիվանդին, սակայն տականքը կարծես չափերն անցնում է: Փալասն ինքն է, որ Երևանից եկած ամեն չորրորդական չինովնիկ վրան ոտքերն է սրբել, քանի որ թալանչի է եղել և եկեղեցու փողերի գող: Վերջում էլ օգտագործեցին և մի կողմ շպրտեցին:
Թող չափի մեջ մնա քանի դեռ ավելին չենք ասել» /ավելի՜ն չենք ասել: Չենքը հենց վկայում է, որ ինքը դա մենակ չի ասում/ / fact. am/:



ՀԳ Խորհրդականին հիշեցնեմ ընդամենը, որ բոլորին սպասվում է նույն ճակատագիրը՝ օգտագործում ու վերջում մի կողմ են շպրտվում:



Նման պարագայում հավասարապես մեղադրանք է հասնում և՛ օգտագործողին, և՛ դեն շպրտվողին:



Այնպես որ խորհրդականը միամտորեն փորձել է «բարձրացնել պատվիրատուին», բայց հակառակն է ստացվել:



Հասմիկ Բաբաջանյան