ԱՄՆ 2016 թ. պաշտպանական բյուջեում նախատեսվում է Կիևին 300 մլն դոլարի ռազմական աջակցություն

ԱՄՆ 2016 թ. պաշտպանական բյուջեում նախատեսվում է Կիևին 300 մլն դոլարի ռազմական աջակցություն

Նոյեմբերի 10-ին ԱՄՆ կոնգրեսի սենատը հավանություն է տվել 2016 թ.համար պաշտպանական բյուջեի թարմացված տարբերակին, որում նախատեսվում է Ուկրաինային ռազմական կարիքների համար հատկացնել 300 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Նախագծի «Ուկրաինայի անվտանգությանը աջակցելու նախաձեռնություն» կետը չի կրում պարտավորեցնող բնույթ, այդ բյուջտային ռեզերվը կարող է օգտագործվել Վաշինգտոնի համապատասխան քաղաքականորոշման դեպքում: Համաձայն այս փաստաթղթի, Պենտագոնի ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի հետ համաձայնեցված, իրավունք ունի օգտագործել բոլոր նախատեսված միջոցները կամ դրանց մի մասը Կիևին՝ «անվտանգության և հետախուզության ոլորտում բավարար աջակցություն» ցուցաբերելու համար:



Աջակցություն ասելով, հասկացվում է, մասնավորապես, մահաբեր զենքի առաքում՝ ներառյալ հակատանկային համակարգեր:
Հիշեցնենք, որ պաշտպանական բյուջեի նախորդ տարբերակը մերժվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:



Նկարում՝ ամերիկացի և ուկրաինացի զինծառայողները համատեղ զորավարժություններում