Օլանդն ու Ռուհանին ճաշացուցակի հարցում համաձայնության չեն եկել

Օլանդն ու Ռուհանին ճաշացուցակի հարցում համաձայնության չեն եկել

Ֆրանսիայի իշխանությունները չեղարկել են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Իրանի ղեկավար Հասան Ռուհանիի համատեղ ճաշկերույթը, քանի որ կողմերը չեն կարողացել համաձայնեցնել ճաշացուցակը՝ իրանցիները պնդել են, որպեսզի մուսուլմանական ավանդույթներով, սեղանից բացակայի ալկոհոլը: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «The Independent»-ին:



Փարիզը որպես այլընտրանքային տարբերալ իրանցիներին առաջարկել է նախաճաշ անցկացնել, որում չեն լինի սպիրտային խմիչքներ, սակայն այս անգամ էլ իրանցիները հրաժարվել են,մեկնաբանելով, թե «այդկերպ չափից ավելի էժանագին կլինի»:
Նոյեմբերի 14 – 17-ը Իրանի նախագահը կայցելի Հռոմ, Վատիկան և Փարիզ: Իտալիա կատարելիք այցի ընթացքում նա պլանավորում է հանդիպել վարչապետ Մատեո Ռենցիի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Իտալիայից նա ուղևորվելու է Փարիզ, որտեղ ել ույթ է ունենալու ՅՈՒՆԵՍԿՈ-ի նիստին և հանդիպելու է նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: