Ֆրանսիան ռմբակոծել է ԻՊ-ի տարածքը

Ֆրանսիան ռմբակոծել է ԻՊ-ի տարածքը

Ֆրանսիայի Ռազմաօդային ուժերը զանգվածային ռմբակոծություն են իրականացրել սիրիական Ռաքքա քաղաքի վրա, որը գտնվում է «Իսլամական պետության» ձեռքերում: Այս մասին հայտնում է երկրի Պաշտպանության նախարարությունը: Վերջինիս տվյալների համաձայն՝ հարձակման ժամանակ նետվել է 20 ռումբ:



«Հարվածի արդյունքում ոչնչացված առաջին օբյեկտը դարձավ ԻՊ-ի հրամանատարական խումբը, որը նաև օգտագործվել է որպես կամավորների հավաքագրման և զենքի ու զինամթերքի պահպանման կենտրոն: Ոչնչացված երկրորդ օբյեկտը մոջահեդների ուսումնական ճամբարն էր»,- ասվում է Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:



Հ.Բ.