Նախարարը՝ իսպանական ռեստորանում

Նախարարը՝ իսպանական ռեստորանում

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հաճախ կարելի է տեսնել Մոսկովյան փողոցում գտնվող իսպանական ռեստորանում սրճելիս։ Նրան հիմնականում ընկերակցում է իր վաղեմի ընկերը՝ Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը։ Ի դեպ, նախարարը կարծես իր նախընտրած մշտական սեղանն ունի այդտեղ, ինչպես նկատել ենք մենք մի քանի անգամ այդ ռեստորանն այցելելիս՝ մեջտեղի մասում, լուսամուտի մոտ։



«Մոտավորապես երեկոյան 9:30-ից շուտ դուրս չեմ գալիս աշխատանքից, 9։30-10։30-ի շրջանում եմ դուրս գալիս եւ երեկոյան մի հատ սուրճ եմ խմում իմ ընկերների հետ»,-մեզ հետ զրույցում ասաց նախարարն ու պատմեց նաեւ, թե ինչու է հենց այդ ռեստորանում նախընտրում սրճել։ «Դա ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի արվեստանոցն է եղել նախկինում, ես բազմիցս եմ եղել այդ արվեստանոցում, եւ երբ որ վաճառվել է ու դարձել է ռեստորան, ինձ ձգում է այդ տեղը՝ դրա համար»,-ասաց Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ժամանցը սահմանափակվում է այդքանով, քանզի ժամանակ չունի եւ աշխատանքից դուրս հիմնականում նախագծումով է զբաղվում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ