Նախագահը շնորհավորել է

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:



«Դուք ժամանակակից հայ լրագրության ակնառու ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ներդրումը նորանկախ Հայաստանում ազատ մամուլի ստեղծման և կայացման գործում: Սփյուռքում և հայրենիքում տասնամյակներ շարունակվող Ձեր բեղմնավոր գործունեության շնորհիվ Դուք վաստակել եք բարձր հեղինակություն ընթերցողների շրջանում և ողջ հասարակության մեջ:



Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ Ձեր շնորհակալ աշխատանքում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: