Հիմա էլ Դավութօղլուն է թուրքական դիվանագիտություն «խաղացնում»

Հիմա էլ Դավութօղլուն է թուրքական դիվանագիտություն «խաղացնում»

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, The Times պարբերականում հրապարակած իր հոդվածում գրել է, թե Թուրքիան մտադիր է նվազեցնել լարվածության այն աստիճանը, որն առաջացել է Սիրիայում ռուսաստանյան Су-24 ինքնաթիռի կործանումից հետո: Այս մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:



Թուրքական կառավարության ղեկավարը հստակեցրել է, որ սկսվել են տվյալ հարցի շուրջ անհրաժեշտ քննարկումները: «Անկարան կաշխատի Ռուսաստանի, ինչպես նաև մեր դաշնակիցների հետ՝ իրավիճակը լիցքաթափելու նպատակով », -ասել է Դավութօղլուն՝ դրա հետ մեկտեղ հավելելով, որ «հանրապետության տարածքների պաշտպանության միջոցները կմնան անփոփոխ»: