Լավրովը գտնում է, որ եկել Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու ժամանակը

Լավրովը գտնում է, որ եկել Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու ժամանակը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը լրջորեն կվերագնահատի համաձայնագրերն ու կվերաիմաստավորի Թուրքիայի հետ հարաբերությունները: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն։



«Ինչ վերաբերում է մեր հարաբերությունների և թուրքական կառավարության հետ կնքված համաձայնագրերի ներկայիս փուլին, իհարկե, ինչպես ասել է նախագահը՝ մենք լրջորեն կվերագնահատենք և կվերաիմաստավորենք այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում մեր հարաբերություններում»,- հայտարարել է նախարարը: