Հանդիպման վայրն ու օրը փոխվել են

Հանդիպման վայրն ու օրը փոխվել են

Մեր տեղեկություններով, վերջին զարգացումներից հետո դեկտեմբերի 1-ին Փարիզում սպասվող Ալիեւ-Սարգսյան հանդիպման վայրն ու օրը փոխվել է: Նոր պայմանավորվածություն ձեռք է բերվել նախորդ օրը Վրաստանում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ընթացքո՞ւմ, հարցրինք ՀՀ ԱԳՆ մեր աղբյուրին: «Ոչ, քիչ ավելի շուտ»: Փարիզը նպատակահարմար չի դիտվել Մոսկվային «մոտ» լինելու եւ Պուտին-Օլանդ հանդիպման «կոնտեքստո՞ւմ»։ «Ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում եմ Փարիզում հանդիպման հավանականությունը»: Իսկ Թբիլիսիում Մամեդյարովի ասածը, թե Լավրովը համանախագահ երկրների հետ համաձայնեցված նոր առաջարկներ է ներկայացրել, ըստ որի` հայկական զինուժը գրավյալ տարածքներից դուրս է բերվում, ադրբեջանցի փախստականները վերադառնում են, հայկական եւ ադրբեջանական համայնքներն սկսում են շփումը, մեր աղբյուրն ասաց. «Ադրբեջանի հերթական բարբաջանքն է, միշտ է այդպես. ասում է այն, ինչ իրեն ձեռնտու է»: