Ինչի՞ տեր են, որ այդքան էլ պահում են անում

Ինչի՞ տեր են, որ այդքան էլ պահում են անում

Պարզվում է` հայոց բազմաչարչար օրենսդիրները պարտաճանաչ մասնակցում են ԱԺ պլենար նիստերին, որովհետեւ ամեն անհարգելի բացակայություն նրանց վրա նստում է 15 հազար դրամ, ինչը լուրջ թիվ է կազմում ամսվա վերջին: Դա է պատճառը, որ հանձնաժողովների նախագահները պատժում են անհնազանդներին՝ նիստերին նրանց չմասնակցությունը «զեկուցելով» քարտուղարություն, ինչից հատկապես նեղվում է Գագիկ Ջհանգիրյանը:



Ինչ վերաբերում է ամենաշատ բացակայող Գագիկ Ծառուկյանին, անգամ այն ժամանակ, երբ մասնակցում էր նիստերին, նա երբեք չի ստացել աշխատավարձը. մշտապես փոխանցել է Աբովյանի ծերերին ու մանուկներին: