Մինչեւ սրանց քրեական պատասխանատվության չենթարկենք, ոչինչ չի փոխվի. Ռուբեն Հախվերդյան

Մինչեւ սրանց քրեական պատասխանատվության չենթարկենք, ոչինչ չի փոխվի. Ռուբեն Հախվերդյան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնությամբ երեկ Ազատության հրապարակում նախատեսված էր «Դեկտեմբերի 1-ին ընդառաջ. միասնությունն ուժ է» խորագրով համերգը, որի ընթացքում ելույթ պետք է ունենային Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հախվերդյանը եւ Էդուարդ Զորիկյանը: Ռուբեն Հախվերդյանը թեեւ բեմ բարձրացավ, բայց նշեց, որ չի կարող ոչ երգել, ոչ նվագել, որովհետեւ ձեռքի ներվը վիրահատել են, բայց այստեղ է՝ իր ներումը հայցելու ներկաներից։ «Հետո, գիտե՞ք ինչ, այս անազատ երկրում համ էլ երգելու տրամադրություն էլ չկա, չնայած ձեռքս լավ լիներ, կերգեի, բայց ոչ այն ոգեւորությամբ, քանի որ ինչ ասել եմ, 25 տարի է՝ ասում եմ, եւ ոչ մի բան չի փոխվում, մանավանդ էս․․․ գիտեք ում մասին է խոսքը, մինչեւ սրանց քրեական պատասխանատվության չենթարկենք, ոչինչ չի փոխվի․․․ էդքան բան»,-իր խոսքում նշեց երգահանը։