Ժիրինովսկին հերթական էքսցենտրիկ առաջարկությունն է անում՝ Ստամբուլին պետք է միջուկային հարված հասցնել

Ժիրինովսկին հերթական էքսցենտրիկ առաջարկությունն է անում՝ Ստամբուլին պետք է միջուկային հարված հասցնել

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Թուրքիան կործանել միջուկային հրթիռի հարվածով։ Այդ մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն:



«Ստամբուլը ոչնչացնելը շատ հեշտ է. բավական է միջուկային մեկ ռումբ նետես նեղուցը և նա կվերանա։ Դա կլինի այնպիսի սարսափելի ջրհեղեղ, ջրի մակարդակը կբարձրանա 10-15 մետրով և քաղաքն այլևս չի լինի։ Իսկ այնտեղ ապրում է 9 միլիոն մարդ։ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցները չեն միջամտի՝ չցանկանալով մահանալ միջուկային հրդեհում։



Ներկա դրությամբ Թուրքիան Ռուսաստանի թիվ մեկ թշնամին է։ Ներկայումս Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում նաև նախագահը, վարչապետն ու Գլխավոր շտաբը գտնվում են կատաղության մեջ և չգիտեն, թե ինչ տեղի կունենա։ Ես նրանց փոխարեն կվախենայի Թուրքիայի հանդեպ կործանիչ հարվածից»,- ասել է Ժիրինովսկին։