Հիմա էլ Էրդողանն է Ռուսաստանին մեղադրում Սիրիայում նավթային գործարքների մեջ

Հիմա էլ Էրդողանն է Ռուսաստանին մեղադրում Սիրիայում նավթային գործարքների մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ-ը ապացույցներ ունի այն բանի վերաբերյալ, որ ռուսաստանյան ընկերությունները և «Իսլամական պետությունը» Սիրիայի տարածքում նավթ են վաճառում: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:



Դրա հետ մեկտեղ, Էրդողանը զրպարտանք է անվանել այն մեղադրանքները, թե իբր «Իսլամական պետությունը» Թուրքիային նավթ է վաճառում:
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 26-ին Էրդողանը ապացույցներ էր պահանջել այն բանի, թե իր երկիրը էներգակիրներ է գնում «Իսլամական պետություն»-ից, հավելելով, որ Անկարան միջոցներ է ձեռնարկում իր սահմանների մոտ նավթի մաքսանենգ վաճառքը կանխելու ուղղությամբ, քանի որ դա իսլամիստների հիմնական եկամտի աղբյուրն է: