Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էմմա Աբայդուլլինային՝ ամուսնու՝ Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ:



«Ցավով տեղեկացա աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, պոետ, դրամատուրգ և մանկավարժ, բոլորի կողմից սիրված Էլդար Ալեքսեի Ռյազանովի մահվան մասին:



Բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել Էլդար Ռյազանովի՝ սիրված և հայտնի ֆիլմերում արտացոլված բարոյաարժեքային կողմնորոշիչներով, որոնք, տասնամյակներ անց էլ չեն կորցրել իրենց արդիականությունն ու արժեքը:



Արվեստի մեծանուն գործչի վախճանը մեծ կորուստ է համաշխարհային կինեմատոգրաֆիայի համար:



Խնդրում եմ ընդունել իմ խորը ցավակցությունը՝ Ձեզ և Ձեր ընտանիքին պատուհասած վշտի կապակցությամբ»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: