ԵՄ- ՀՀ բանակցությունները մեկնարկում են

ԵՄ- ՀՀ բանակցությունները մեկնարկում են

Եվրոպական Միություն-Հայաստան բանակցություները նոր, համընդգրկուն համաձայնագրի շուրջ կմեկնարկեն հաջորդ շաբաթ` դեկտեմբերի 7-ին, Բրյուսելում: ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին եւ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը համատեղ կբացեն բանակցային գործընթացը: Հանդիսավոր մեկնարկին կհաջորդի բանակցությունների առաջին փուլը, որը կտեւի երկու օր: Այս մասին «Հրապարակին» տված բացառիկ հարցազրույցում հայտնել է Եվրոպայի արտաքին գործառնությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գունար Վիգանդը: Հարցազրույցը վաղվա համարում:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ