Հայաստանում տեղ-տեղ ձյուն է տեղում. ճանապարհները անցանելի են

Հայաստանում տեղ-տեղ ձյուն է տեղում. ճանապարհները անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:



Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում ձյուն է տեղում:



Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում մառախուռ է:



Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: