Սփիլբերգն իր տպավորություններն է կիսել նոր «Աստղային պատերազմների» մասին

Սփիլբերգն իր տպավորություններն է կիսել նոր «Աստղային պատերազմների» մասին

Հոլիվուդյան անվան կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ֆրանսիական RTL պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ արդեն հասցրել է դիտել «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը» ֆիլմի վարձությին տարբերակը և շատ գոհ է մնացել իր տեսածից: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:



Սփիլբերգն ափսոսանք է հայտնել, որ չկարողացավ նկարահանել ֆիլմի և ոչ մի դրվագ, սակայն դրանցից յուրաքանչյուրը դիտել է մի քանի անգամ: Նա նաև նշել է, որ տիեզերական օդիսեայի այս նոր դրվագը կարող է դառնալ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը:



Տեղեկացնենք, որ «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը» ֆիլմը, որը կինոսագայի յոթերորդ դրվագն է,նկարահանել է ոչ թե Սփիլբերգը, ինչպես նախորդները, այլ՝ Ջեյ-Ջեյ Աբրամսը: Այն էկրաններ է բարձրանում դեկտեմբերի 17-18-ին: