Ֆրանսուա Օլանդը՝ EUROMAG -ի վարկածով շաբաթվա մարդ

Ֆրանսուա Օլանդը՝ EUROMAG -ի վարկածով շաբաթվա մարդ

Անցնող շաբաթվա մարդ, համաձայն EUROMAG ամսագրի,ճանաչվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով ընդամենը մեկ ամիս առաջ համարվում էր Հինգերորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում ամենաանհաջող նախագահը, իսկ նրա քաղաքական վարկանիշը մոտենում էր զրոյական աջակցության մակարդակին, սակայն փարիզյան ահաբեկչությունները նրան վերադարձրեցին 2012-ի դիրքքերին, երբ նա հաղթեց նախագահական ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է euromag.ru-ն:
Նրա քաղաքական վարկանիշը էլ ՛ավելի բարձրացավ փարիզյան ողբերգություններից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ նա դատարկ խոսքեր չի շռայլում, և գործով ապացուցում է իր ասածը: Դրա վառ ապացույցը Օլանդի նախաձեռնած հակաուղղված ահաբեկչական միջազգային կառույց ստեղծելուն ուղղված ծրագիրն էր, որի շրջանակներում նա հանդիպեց աշխարհի գերտերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ: