Չարենցավանում ակտիվությունը բարձր չէ

Չարենցավանում ակտիվությունը բարձր չէ

Հայաստանում այսօր ընթացող սահմանադրական բարեփոխումներ հանրաքվեի ընթացքի մասին ստացվում են առաջին հաղորդումները:



Մեր թղթակիցը Չարենցավանի 26/18 տեղամասից փոխանցում է, որ այս ժամի դրությամբ ընտրողների ակտիվություն չի նկատվում: Նրա քվեարկության պահին ընտրատեղամասում եղել է ընդամենը 1 ընտրող:



Տեղամասային հանձնաժողովի նախագահ Ավետիք Պետրոսյանը Hraparak.am-ին ասաց, որ իրենք ունեն 1834 ընտրող, որից առայժմ քվեարկության է եկել մոտ 50-ը: Նա ակտիվությունը գնահատեց թեթև՝ դա բացատրելով առավոտյան ժամի հանգամանքով:



Նա տեղեկացրեց նաև, որ արդեն դիտորդներ են ունեցել, եղել են լրագրողներ, որոնցից այս պահին հանրաքվեի ընթացքին հետևում է «Ազապարեզ» ակումբի լրագրողը: