Ինչ դիտել այսօր՝ հանրաքվեի էս խառը օրով

Ինչ դիտել այսօր՝ հանրաքվեի էս խառը օրով

«Լինելով այնտեղ» (ԱՄՆ, 1979)



Եթե դուք արդեն կատարել եք մեր հայրենիքի լուսավոր ապագայի վերաբերյալ ձեր քաղաքացիական բարձր պարտքը՝ քվեարթերթիկում «թռչնակ»-ի պատկերը զետեղելով, և գտնում եք, որ կարող եք նման լարումներից հետո մի փոքր լիցքաթափվել, այս «այո-ոչ»-երի էյֆորիաների, հանրային կարծիքի մանիպուլացման և ուղեղների «ներարկման» համատարած ֆոնին համապատասխան մի ֆիլմ դիտեք:



Ճիշտ է, ամերիկացի խորաթափանց ռեժիսոր Հէլ Էշբիի՝ հեռավոր 1979-ին նկարահանած «Լինելով այնտեղ» ֆիլմն ուղղակիորեն հանրաքվեների կամ նախագահական ընտրությունների մասին չէ, սակայն սարկաստիկ ձևով ներկայացնում է, թե ինչպես բառացիոներ ջայլամի ուղեղ ունեցող անձը, ով իր ողջ կյանքի ընթացքում ընդամենը մի քանի բառակապակցություն է հասցրել անգիր անել և արտաբերել, կարող է «իր բախտից առաջ ընկած» հայտնվել ամերիկյան իսթեբլիշմենթի ամենավերին էշելոններում (անգամ հանդիպելով երկրի գործող նախագահի հետ) և հանրության համատարած «զոմբիացման» պայմաններում, հանգամանքների բերումով չափազանց բարձր քաղաքական վարկանիշ ձեռք բերել ու անգամ դիտարկվել որպես ԱՄՆ ապագա նախագահի թիվ մեկ թեկնածու:



Բրիտանացի փայլուն դերասան Պիտեր Սելերսն այնպես է մարմնավորում բառիս բուն իմաստով ապուշի՝ Չանսի անունով այգեպանի (այստեղ բառախաղ կա՝ անգլերեն Չանսի, ասել է թե շանս, հնարավորություն) դերը, որ եթե հանգուցյալ Դոստոևսկին վերակենդանանար (ինչը, խոստովանենք, քիչ հավանական է) ու դիտեր այս ֆիլմը, ապա թերևս ցանկություն ունենար վերաշարադրել իր հայտնի վեպը…



http://www.ivi.ru/watch/113933