Շառլ Ազնավուր․ Ես երբեք ոչինչ չեմ ունեցել․․․անգամ իմ տարիքը

Շառլ Ազնավուր․ Ես երբեք ոչինչ չեմ ունեցել․․․անգամ իմ տարիքը

Տարօրինակ է, բայց այն աղքատության տարիները իմ կյանքի ամենաուրախ տարիներն էին։ Իսկ, հնարավոր է, ամենեւին էլ տարօրինակ չէ։ Մենք երջանիկ էինք, թեեւ ոչինչ չունեինք՝ իրեր, հարմարավետություն, ոչի՛նչ: Մենք մեզ ունեինք, ծիծաղ եւ փոխադարձ սեր։



Գեղեցիկ տապանաքարերը դուր է գալիս միայն մահացածներին։



Ես երբեք ոչինչ չեմ ունեցել․․․անգամ իմ տարիքը։



Անգամ, եթե որեւէ մեկը կարծում է, որ ոչնչի պետք չէ սպասել, մենք միշտ սպասում ենք ինչ-որ մեկին, կամ՝ ինչ-որ մի բանի․․․



Լինել նա, ով կաս, ավելի հեշտ է, քան ձեւացնելը՝ մեկ ուրիշին։



Իհարկե, ես իմ գինը գիտեմ, բայց ես գիտեմ նաեւ իմ թերությունները։ Կասեմ այսպես՝ ես ունեմ այն ամենն, ինչ ինձ պետք է։ Առանց կատակի։ Իսկ թե ի՞նչ եմ ես սիրում ամենից շատ՝ զարմացնել ինքս ինձ, ավելի շատ՝ քան ուրիշներին։



Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում, լսում, զգում, վայելում աշխարհը։ Ես Ֆաուստի պես չեմ խնդրում վերադարձնել ինձ երիտասարդությունս։ Ես կուզեի պարզապես մնալ այնպիսին, ինչպիսին կամ։



Ես ամբողջ կյանքում աշխատել եմ գազանի նման։ 60 տարիների ընթացքում ես արձակուրդ չեմ ունեցել։



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ