Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրությունները վերջ դրեցին երկկուսակցական համակարգին

Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրությունները վերջ դրեցին երկկուսակցական համակարգին

Դեկտեմբերի 20-ին Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնցում հաղթանակ տարավ իշխող Ժողովրդական կուսակցությունը, վերջ դրեցին երկրում արդեն ավելի քան երեսուն տաի տիրող երկկուսակցական համակարգին: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն:



Պատգամավորների կոնգրեսում (ստորին պալատ) մանդատների մեծամասնությունը՝ 123 տեղ, բաժին հասավ իշխող Ժողովրդական կուսակցությանը՝ վարչապետ Մարիանո Ռախոյի գլխավորությամբ, սակայն նրան հաղթող համարել չի կարելի, քանի որ նա կորցրեց խորհրդարանումբացարձակ մեծամասնությունը (նախորդ կազմում նա ուներ 187 մանդատ): 90 մանտադով երկրորդ տեղը զբաղեցրած սոցիալիստները նույնպես կորցրեցին մեծ թվով պատգամավորներ (2011-ին նրանք ստացել էին 110 մանդատ):



Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 73%-ը՝ չորս տոկոսով ավելի, քան չորս տարի առաջ էր: