Բրիտանացի խորհրդարանականները պահանջում են «Իսլամական պետության» գործողությունները ցեղասպանություն ճանաչել

Բրիտանացի խորհրդարանականները պահանջում են «Իսլամական պետության»  գործողությունները ցեղասպանություն ճանաչել

Մեծ Բրիտանիայի ավելի քան 60 խորհրդարանականներ նամակ են հղել վարչապետ Դևիդ Քեմերոնին՝ ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրելու խնդրանքով, որպեսզի «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների, ինչպես նաև մյուս կրոնական փոքրամասնությունների սպանություններն ու խոշտանգումները ճանաչվեն ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է bbc.com-ը:



Նամակն ստորագրել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ստորին պալատի 66 անդամ, որոնց թվում են 3 անգլիկան եպիսկոպոսներ, գիտնականներ, իրավաբաններ և այլն:
Նրանք ցանկանում են, որ Քեմերոնն օգտագործի իր ողջ քաղաքական ազդեցությունը, որպեսզի հենց «ցեղասպանություն» բառը օգտագործվի Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գործողությունների վերաբերյալ:



Որպես այդ տեսակետի ապացույց նրանք բերում են «Իսլամական պետության» զինյալների կողմից կրոնական առաջնորդների սպանությունները, զանգվածային սպանությունները, խոշտանգումները, հանուն փրկագնի և սեքսուալ ստրկության առևանգումները, քրիստոնյա կանանց և աղջիկների, ինչպես նաև այլ կրոնական ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները: