Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 22-ից

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 22-ից

Դեկտեմբերի 21-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 22-ից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Սահմանափակող միջոցների երկարաձգման մասին դեսպանների ընդունած որոշումն այսօր կհաստատեն ԵՄ երկրները՝ գրավոր գործընթացի ճանապարհով: Որոշումն ուժի մեջ կմտնի վաղը՝ ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակումից հետո: Դա տեղի կունենա, եթե երկրներից ոչ մեկը չփոխի իր դիրքորոշումը և գրավոր տեսքով առարկություն չուղարկի: Միաժամանակ, ինչպես նշվում է, ոչ մի նոր պատժամիջոց չի սահմանվի »,- ասել է Յունկերը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները սահմանվել են 2014 թ. գարնանը Ռուսաստանին Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության սկսվելուց հետո, իսկ ս.թ. դեկտեմբերի 18-ին ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշում է ընդունել ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Միաժամանակ, նշվում է, որ ԵՄ որոշ երկրներ հետաքրքրված են Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայում իրավիճակի հարցերում կառուցողական երկխոսությամբ, ուստի պատժամիջոցները լրիվ ծավալով վերջին անգամ կերկարաձգվեն: