Ըստ Մոգերինիի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները ԵՄ-ի համար առաջնահերթություն են

Ըստ Մոգերինիի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները ԵՄ-ի համար առաջնահերթություն են

Դեկտեմբերի 21-ին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, ով այցով գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները ԵՄ-ի համար առաջնահերթություն են: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն:



Մոգերինին Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովի հետ Աստանայում մասնակցում է «ԵՄ-Կենտրոնական Ասիա» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը, որին նաև մասնակցում են Ուզբեկստանի և Ղրղըզստանի արտգործնախարարները, իսկ Տաջիկստանն ու Թուրքմենստանը ներկայացված են փոխարտգործնախարարների մակարդակով։



«Մեզ համար գործընկերության ոգով համատեղ աշխատանքը շատ կարևոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանային բոլոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք մենք ունենք։ Շատ կարևոր է հաշվի առնել, որ մեր միջև համագործակցությունը շատ բարենպաստ ու շահեկան կլինի մեր բոլոր մարդկանց համար, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի խաղաղության համար»,- ասել է Մոգերինին։