Սնոուդենը շնորհավորել է իսպանացիներին՝ երկկուսակցական համակարգի ավարտի կապակցությամբ

Սնոուդենը շնորհավորել է իսպանացիներին՝ երկկուսակցական համակարգի ավարտի կապակցությամբ

ԱՄՆ ազգային անվտանգության Գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը շնորհավորել է իսպանացիներին՝ երկկուսակցական համակարգի դարաշրջանն ավարտվելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն:
«Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ընտրություններն ավելին են, քան ուղղակի ընտրություն այս կամ այնի միջև: Շնորհավորում եմ Իսպանիային»,- գրել է Սնոուդենը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն hraparak.am-ում գրել ենք, դեկտեմբերի 20-ին Իսպանիայում կայացան խորհրդարանական ընտրությունները, որոնցում հաղթանակ տարավ իշխող Ժողովրդական կուսակցությունը, ինչով վերջ դրվեց երկրում արդեն ավելի քան երեսուն տարի տիրող երկկուսակցականությանը: