Բելգիայի մայրաքաղաքում փարիզյան ահաբեկչությունների գործով հինգ մարդ է ձերբակալվել

Բելգիայի մայրաքաղաքում փարիզյան ահաբեկչությունների գործով հինգ մարդ է ձերբակալվել

Դեկտեմբերի 21-ին Բելգիայի դաշնային դատախազությունը հայտնել է Բրյուսելի երկու շրջաններում Փարիզի ահաբեկչությունների գործով խուզարկությունների ընթացքում 5 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է ria.ru -ն։
Դատախազությունը հայտարարել է, որ երկու եղբայրներ և նրանց ծանոթը ձերբակալվել են Բրյուսելի կենտրոնական կոմունայում խուզարկությունների ընթացքում՝ կապված հեռախոսային բանակցությունների պատմության հետազոտման հետ։ Եվս երկու մարդ ձերբակալվել է մայրաքաղաքի Լակեն շրջանում։ Ձերբակալվածների մասին որևէ մանրամասներ չեն հաղորդվում։
Հաղորդվում է նաև, որ խուզարկությունների ընթացքում չեն հայտնաբերվել ո՛չ զենք, ո՛չ պայթուցիկ սարքեր։