Ըստ Թուրքիայի փոխվարչապետի, Անկարայի և Բաղդադի միջև խնդիրները լուծված են

Ըստ Թուրքիայի փոխվարչապետի, Անկարայի և Բաղդադի միջև խնդիրները լուծված են

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Իրաքի հետ հարաբերությունների ճգնաժամը, որ Իրաք թուրքական զորքի մուտքի հետևանքով էր առաջացել, լուծված է: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն:



«Թուրք զինվորականներն Իրաքում ուսուցողական նպատակով էին գտնվում:Բաշիքից թուրքական զորքը տեղափոխվել է այլ վայր, որը հավանության է արժանացել Իրաքի իշխանության կողմից: Երկու երկրների միջև լարվածությունը վերացել է: Զինվորականների ուսուցումը կշարունակվի, բայց այլ վայրում»,- ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է իր զորքերի դուրսբերումն Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում տեղակայված Բաշիքա ճամբարից: