Ջեբ Բուշը Պուտինին բռնապետ է անվանել

Ջեբ Բուշը Պուտինին բռնապետ է անվանել

ԱՄՆ հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում այն միտքն է հայտնել, թե Ռուսաստանի ղեկավար Պուտինը ձգտում է «ԱՄՆ-ին մարտահրավեր նետել ողջ աշխարհի մասշտաբով»: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «The Hill»-ին:



«Մենք կորցնում ենք մեր ազդեցությունը ողջ աշխարհում, իսկ Պուտինը՝ ընդհակառակը՝ հեղինակություն է ձեռք բերում», - ասել է նախագահի թեկնածուն, հավելելով, որ ռուսաստանյան առաջնորդը իր հաջողությունը տեսնում է ԱՄՆ դերի թուլացման մեջ: Ըստ նրա, Պուտինը չի կարող Միացյալ Նահանգների դաշնակիցը լինել, քանի որ բռնապետ է: