Պետդեպը աստիճանաբար փոխում է Ասադի հանդեպ վերաբերմունքը

Պետդեպը աստիճանաբար փոխում է Ասադի հանդեպ վերաբերմունքը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին CNN-ին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ պաշտոնանկությունը պահանջելուց և փոխարենը պահանջում են այդ երկրում իշխանության «կանոնակարգված» փոխանցում: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



«Ասադի անհապաղ պաշտոնանկությունը կարող է հանգեցնել աղետի և Սիրիայում քաղաքացիական ինստիտուտների քայքայման: Անհրաժեշտ է ապահովել իշխանության փոխանցման կանոնակարգված համակարգ այնպես, որ չգոյանա վախ վրեժխնդրության, կյանքը վտանգված լինելու համար», - հայտարարել է Քերրին, խոստովանելով, որ ԱՄՆ նախկին մոտեցումը Սիրիայում իշխանափոխության հարցում անարդյունավետ էր:



Ըստ Քերրիի, սիրիական հակամարտությունը անհնար է լուծել առանց երկրի քաղաքական կյանքում սունիների ներգրավման, ինչը «որոշակի ժամանակ» կպահանջի: