ԱՄՆ-ի 2016-ի գլխավոր մարտահրավերը սիրիական ճգնաժամն է

ԱՄՆ-ի 2016-ի գլխավոր մարտահրավերը սիրիական ճգնաժամն է

2016-ի գլխավոր մարտահրավերը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ շարունակելու է մնալ զինված հակամարտությունը Սիրիայում։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։



«Հակամարտությունը Սիրիայում, նրա կողմից հրահրված ճգնաժամը՝ փախստականների հոսքը այլ երկրներ, ծայրահեղականությունը առաջվա պես շարունակում են մնալ լուրջ մարտահրավեր բոլորիս համար»,-ասել է Քերին։



Նրա խոսքերով ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայի ուղղությամբ 3 մասից է բաղկացած․ առաջին հերթին, պետք է ակտիվացնել պայքարը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբի դեմ։ Երկրորդ, նա ասել է, որ Միացյալ Նահանգները «աշխատում է գործընկերների հետ՝  կանխելու բռնության տարածումը Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ հոգ տանելու փախստականների եւ մյուս զոհերի մասին»։



Վերջապես, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, մի շարք այլ պետությունների աջակցությամբ սկսել է մի դիվանագիտական ​​նախաձեռնություն՝ ապահովելու համար դե-էսկալացիան Սիրիայում հակամարտության գծով, նպաստելու քաղաքական անցմանը եւ մեկուսացնելու ահաբեկիչներին։ Քերին ընդգծել է, որ այս նախաձեռնությունը առաջին անգամ համախմբել է բոլոր խոշոր միջազգային խաղացողներին։