Բոուիի երկրպագուները դեմ են, որպեսզի Քանյե Ուեսթը կատարի նրա ստեղծագործությունները

Բոուիի երկրպագուները դեմ են, որպեսզի Քանյե Ուեսթը կատարի նրա ստեղծագործությունները

Հունվարի 10-ին քաղծկեղից մահացած Դևիդ Բոուիի երկրպագուները ստորագրահավաք են կազմակերպել՝ կոչ անելով արգելել ամերիկացի ռէփեր Քայնե Ուեսթին ձայնագրել նրա երգերի քավեր-տարբերակները: Այդ մասին հաղորդում է «lenta.ru» –ն:
Բողոք-դիմումը հունվարի 19-ին տեղադրվել է«38degrees» պլատֆորմում: Մեկ օրվա ընթացքում դրա տակ ստորագրել է ավելի քան վեց հազար մարդ:
«Դևից Բոուին եղել է XX և XXI դարերի ամենանշանակի երաժիշտներից մեկը: Ուղղակի սրբապղծություն կլինի Ուեսթին թույլ տակ կործանել նրա ծառանգությունը», - գրված է դիմումում:
Հունվարի 19-ին բրիտանական «The Daily Mail»-ը գրել է, որ Ուեսթը պատարստվում է ձայնագրել թրիբյութ-ալբոմ, որը նվիրելու է Բոուիին, մանավորապես նա պատրաստվում է կատարել Բոուիի հանրահայտ «Changes», «Heroes» և «Rebel» երգերի իր տարբերակները: