Քարդաշյանները զվարճացել են Քանյե Ուեսթի շոուին (լուսանկարներ, տեսագրություն)

Քարդաշյանները զվարճացել են Քանյե Ուեսթի շոուին (լուսանկարներ, տեսագրություն)

Փետրվարի 11-ին  ռեփեր Քանյե Ուեսթը Նյու Յորքում ներկայացրել է իր Yeezy Season 3 հագուստի հավաքածուն:



Շքեղ շոուին ներկա է գտնվել Քարդաշյանների ողջ ընտանիքը` մեծից փոքր: Քանյեին երկրպագելու է եկել անգամ Քիմի նախկին հայրացուն` սեռափոխված Քեյթլին Ջեները: Աստղային ընտանիքը ներկայացել է անչափ հետաքրքիր հանդերձանքով:



Համացանցում տարածվել է  տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես են Քարդաշյանները շոուի ընթացքում զվարճանում: Ի դեպ, ուշադրության կենտրոնում է հայտնվել Քիմի դուստր Նորթը: Փոքրիկը ոչ միայն հրաշալի տեսք է ունեցել, այլ նաև պարել, ուրախացել է: