« Արգամ, մենք էլ քեզ պակաս քիչ շատ չենք սիրում, քան մյուսները… »

« Արգամ, մենք էլ քեզ պակաս քիչ շատ չենք սիրում, քան մյուսները… »

Փաստորեն Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը գտնում է, որ Ավ, Իսահակյանի շենքի ճակատի ապամոնտաժումը վնաս է Երևանին:



Ըստ որոշ աղբյուրների, թե շենքը պատկանում է իրեն ու ինքն է կատարում ապամոնտաժումը, ինքը՝ Արգամը, հերքում է ու դրան հավելում.



«Ցավում եմ, որ ինձ չճանաչող մարդիկ կարող են մտածել, որ ես ընդունակ եմ ինչ-որ կերպ վնասել Երևան քաղաքին: Հավելեմ, որ ես պակաս քիչ չեմ սիրում Երևանը, քան շատ շատերը» / slaq.am/:



Մի կողմ թողնելով «պակաս քիչը», որը ֆեյսբուքում աֆորիզմ է դարձել, կենտրոնանանք բուն նյութի վրա՝ Արգամ Աբրահամյանը գտնում է, որ նման արարքը վնաս է Երևանին: Ինքը վնասարար չի:



Իսկ գոնե գիտի՞, թե ով է վնասարարը… Լուսավորի հանրությանը, որ մարդիկ այդ շենքն էլ իրեն չվերագրեն: 



Այդ հարցերին անդրադառնալու փոխարեն ֆեյսբուքում նոր աֆորիզմ է թևածում.



« Արգամ, մենք էլ քեզ պակաս քիչ շատ չենք սիրում, քան մյուսները… »



ՀԳ Այնպիսի մի վիճակի ենք հասել, երբ լուրջ ոչինչ չկա… Երբ բոլորս ծիծաղելի ենք դարձել ու ծիծաղում ենք իրար վրա:




Հասմիկ Բաբաջանյան