Հայաստանը Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի

Հայաստանը  Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի

Ազգային ժողովում ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպանի փակ-գաղտնի քվեարկությունը։ Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ ներկայացված միակ թեկնածուի՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7, իսկ 4 քվեաթերթիկ էլ անվավեր է եղել։ Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր։ Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է խորհրդարանի պատգամավորների թվի 3/5-ի կողմ քվեների արդյունքում։ Սա այս պահին կազմում է 79 պատգամավոր։