ԲՀԿ նոր խոսնակը Բազմասեր Առաքելյանի օգնականն է

ԲՀԿ նոր խոսնակը Բազմասեր Առաքելյանի օգնականն է

Այսօր հայտնի դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր մամուլի խոսնակի անունը: ԲՀԿ խոսնակի գործառույթն այսուհետ կիրականացնի Վանիկ Էլիզբարյանը, նա ընդգրկված է նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակում, տեւական ժամանակ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, այժմ՝ «Պոստսկրիպտում» մամուլի ակումբի սեփականատերն է, նրա անվան հետ է կապվում 1Lur.am կայքը, որը ժամանակին ԲՀԿ «բետեեռի» դեր էր խաղում՝ քարկոծում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեին Ծառուկյանին ու ԲՀԿ-ին քննադատել:



ԲՀԿ նախկին խոսնակ Վահան Բաբայանի հեռացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջերս նա ընդգծված պրոիշխանական տեսակետներ էր հայտնում ու իշխանության հետ կոալիցիա կազմողների ակտիվ ջատագովներից էր: Վանիկ Էլիզբարյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանի օգնականն է, որը փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրեց հիմա էլ ակնհայտ պրոիշխանական պահվածք է դրսեւորում: