Վերաքննիչ դատարանից հերթական դատավորը գնաց թոշակի

Վերաքննիչ դատարանից հերթական դատավորը գնաց թոշակի

Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները: Ինչպես այսօր տեղեկացրել են նախագահական նստավայրից, համապատասխան հրամանագրում, մասնավորապես, նշում է.



Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 17-ի ԱԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.



2016 թվականի փետրվարի 20-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները:



Հավելենք, որ Հենրիկ Տեր-Ադամյանն ազատվել է աշխատանքից թոշակի անցնելու պատճառով: Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանից թոշակի էր գնացել Գագիկ Ավետիսյանը: