«Պրոնովիասը» ներկայացնում է 2016 թվականի կոկտելային զգեստների նրբագեղ հավաքածուն

«Պրոնովիասը» ներկայացնում է 2016 թվականի կոկտելային զգեստների նրբագեղ հավաքածուն

Եթե առաջիկայում դուք մասնակցելու եք որևէ ծիսակատարության կամ պարզապես ունեք կոկտելային երեկոյի հրավեր՝ առանց երկմտելու ընտրեք Պրոնովիա բրենդի առաջարկած կարճ զգեստներից ցանկացած մեկը, որը իր շքեղ, միաժամանակ էլեգանտ նրբաճաշակությամբ կփոխանցի այն հոգեվիճակն ու ներաշխարհը, որով ապրում եք դուք:



Շքեղ ծիսակատարություններին կամ կոկտելային երեկոյին ներկայանալիս՝ դասական գույնի, դասական ոճի, հանգիստ երանգներով Պրոնովիա բրենդի ներկայացրած այս նրբաճաշակ զգեստները հարմար են հավասարակշռված, իրենց ցանկությունները հստակ գիտակցող կանանց ընտրության համար։ Այս երանգները ազնվական և հարուստ տեսք են հաղորդում զգեստին։ Շատ հոգեբաններ գտնում են, որ նուրբ երանգի զգեստները կրողին հանգստություն և հավասարակշություն են հաղորդում։



Այս տարվա նորաձև գույներից է մանուշակագույնը: Հետևապես նորաձև մանուշակագույն երանգի շորիկի ձեր ընտրությունը անտարբեր չի թողնի ոչ մեկին։



Շարունակում է նորաձև մնալ կապույտը՝ իր բոլոր երանգներով։
Երեկոյի համար ընտրելով կապույտ երանգի այս կարճ զգեստներից որևէ մոդել՝ դուք միաժամանակ կլինեք նորաձև, կանացի և վառ։



Կոկտեյլի կամ արարողակարգերի ժամանակ այսպիսի զգեստների ընտրությունը կմատնի ձեր չափազանց նուրբճաշակն ու ռոմանտիկ տրամադրությունը։Ժանյակե կարճ զգեստը կամ ատլասե կանացի կտրվածքով երեկոյան այս զգեստները կրել նշանակում է աշխարհին բացատրել , որ դուք շատ փխրուն և էմոցիոնալ կին եք։
Ուշադրություն դարձրեք նաև գլխի աքսեսուարներին, որոնք նույնպես ոճ են ստեղծում, համալրում են կերպարը։



Սև և մուգ կապույտ էլեգանտ զգեստները ոչնչով չեն զիջում Կոկո Շանելի հանրահայտ սև կոկտելային փոքրիկ շորիկին։ Այս մոդելները շատ զուսպ են, խիստ, բայց միաժամանկ ժանյակները նրբացնում ենհագուստը՝հնարավորություն տալով նրանց մրցել մնացած երանգների և մոդելների կարճ շորիկների հետ։



Կարմիրը ամենուր է և անդրդվելի, նա գոյություն ունի միշտ եվ, կարելի ասել, ընդմիշտ:
Այսօր նորաձևությունը շատ դեմոկրատ է և լայն հնարավորություն է ընձեռում ընտրության ցանկացած ոլորտում՝ լինի դա ամենօրյա հագուստ, թե երեկոյան կամ կարևոր որևէ արարողակարգի շորիկ։ Անգամ երկարության հարցում է լիարժեք ազատ ընտրության հնարավորություն ընձեռնված՝ ընտրելով թե երկար երեկոյան զգեստ թե կարճ՝ միևնույն է դուք հավասարաչափ նորաձև և գեղեցիկ կարող եք լինել։



Նյութի աղբյուրը՝ Dress-Trends.com