«Առավոտ». Իրանական ԶԼՄ-ների հետաքրքրական հրապարակումները Հայաստանի մասին

«Առավոտ». Իրանական ԶԼՄ-ների հետաքրքրական հրապարակումները Հայաստանի մասին

«Առավոտ»-ը գրում է. «Պարսկալեզու մամուլն ուսումնասիրելով՝ մի ուշագրավ հանգամանք նկատեցինք. վերջին ժամանակաշրջանում իրանական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները խիստ հետաքրքրական հրապարակումներով ակտիվորեն լուսաբանել են ՀՀ վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանի՝ օրերս կատարած այցը հարևան երկիր: Իրանական մամուլի փոխանցմամբ՝ այցի ընթացքում ՀՀ կառավարության ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում իրանցի մի շարք պատասխանատուների հետ, որոնց թվում են եղել Իրանի փոխնախագահի տեղակալ Մորթազա Ռահմանի Մովահհեդը, Թեհրանի, Սպահանի և Արևելյան Ատրպատական նահանգների զբոսաշրջության տեղական կազմակերպությունների ղեկավարները, Արաքսի ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսեն Արաբբաղին, ինչպես նաև իրանական զբոսաշրջային բիզնեսի մասնավոր հատվածի ներկայացուցիչները, զբոսաշրջության ոլորտում դասավանդում և գիտական ուսումնասիրություններ իրականացնող իրանցի դասախոսներ և գիտնականներ:

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ հարևան երկրի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածների պատասխանատուների հետ կայացած հանդիպումների ու բանակցությունների ընթացքում քննարկվել են կոնկրետ գործնական քայլեր, որոնց հնարավորին արագ իրականացման հետևանքով շոշափելիորեն կբարելավի հայ-իրանական զբոսաշրջային միջավայրը, կստեղծվի զբոսաշրջային և մշակութային ոլորտներում փոխգործակցության ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների որակապես նոր համակարգ, ինչը համահունչ պետք է լինի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների հազարամյա հարաբերություններին և քաղաքակրթական ձեռքբերումներին»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: