«Ժողովուրդ». Վերջին երկու ամսում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 42 միլիոնով

«Ժողովուրդ». Վերջին երկու ամսում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 42 միլիոնով

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի միջազգային պահուստները այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել են 1 միլիարդ 680 միլիոն 660 հազար դոլար: Այսինքն՝ մեկ ամսվա` փետրվարի ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 մլն 540 հազար դոլարով, քանի որ փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները եղել են 1 մլրդ 740 մլն 200 հազար դոլար: Ավելին՝ 2015 թվականի տարեվերջին միջազգային պահուստները կազմում էին 1 մլրդ 771 մլն 200 հազար դոլար: Ուստի ստացվում է, որ ՀՀ կառավարությունն այս տարվա ընթացքում միջազգային պահուստներից արդեն իսկ ծախսել է 90 մլն 540 հազար դոլար:
Սակայն գործադիրի «գերածախսը» միայն այս թվերով չի սահմանափակվում: Բանն այն է, որ երեկ հրապարակվել է նաեւ Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը: Ըստ այդմ, այս տարվա մարտի 1-ի դրությամբ մեր երկիրն արդեն ունի 5 միլիարդ 120 մլն 400 հազար դոլարի պետական պարտք: Անցած տարվա վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում էր 5 մլրդ 78 մլն 800 հազար դոլար: Ստացվում է, որ այս տարվա երկու ամիսների ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 41 մլն 600 հազար դոլարով»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: