ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ կանցկացվի Երևանում

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ կանցկացվի Երևանում

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 11-12-ին Հայաստան կայցելի։ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ կանցկացնի Երևանում, հաղորդում է ТАСС-ը՝ Ռուսաստանի Պետդումայի կայքին հղումով։

«Մարտի 11-12-ին Պետդումայի խոսնակ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության նախագահ Սերգեյ Նարիշկինն աշխատանքային այցով կայցելի Հայաստանի Հանրապետություն, որի ընթացքում կանցկացնի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է ՀԱՊԿ ԽՎ կայքում՝ նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ դիտորդները, ինչպես նաև կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները։

«Նիստի մասնակիցները կդիտարկեն միջազգային և հավաքական անվտանգության արդի հարցեր, կքննարկեն կազմակերպության գործունեության ուղղությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։