«Կենտրոնի» հետ համաձայնեցված

«Կենտրոնի» հետ համաձայնեցված

Ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի շտաբի պետը կլինի Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը։ Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց Արամ Դանիելյանը։ ՀՀԿ մարզային կառույցն ինքնուրո՞ւյն է նման որոշում կայացրել, թե՞ «կենտրոնի» հետ համաձայնեցված է։ «Բնականաբար, համաձայնեցված է»,- վստահեցրեց Դանիելյանը։ Թեկնածուն ասաց, որ պատրաստվում են շտաբ բացել։ Հիշեցնենք, որ մրցելու հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, որի շտաբի պետը պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, եւ «Հայկական վերածնունդում» միաձուլված ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, որի շտաբն էլ ղեկավարելու է պատգամավոր Լեւոն Դոխոլյանը։