Տվյալ դեպքում խաղացվում է Ռոբիկի քարտը. Երջանիկ Աբգարյան

Տվյալ դեպքում խաղացվում է Ռոբիկի քարտը. Երջանիկ Աբգարյան

Հասարակությունը դեռ նոր-նոր էր փորձում «մարսել» «Հայկական վերածնունդ»-ի փոխված «Օրինաց երկրի» վերհառնումը, երբ նոր կուսակցություն հիմնելու մասին ազդարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Ուզենք թե չուզենք՝ նրանք ակտիվ դերակատարում են ունենալու 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ։



Ի՞նչ խնդիր է լուծելու այդ կուսակցությունների եւ քաղաքական գործիչների «վերակենդանացումը» 2017թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին։
ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը կարծում է, որ այդ «պահեստային» ուժերին ասպարեզ բերելով՝ իշխող ուժը իրեն ապահովագրում է անկանխատեսելի զարգացումներից։ Մեր զրուցակցի կարծիքով՝ տվյալ դեպքում բոլորի համար պարզ է, որ խաղացվում է Ռոբիկի քարտը: Ըստ Երջանիկ Աբգարյանի՝ իշխող ուժը դրանով միաժամանակ ձգտում է թուլացնել քաղաքական այն ուժերին, որոնք պահանջում են երկրում վարվող ներքին եւ արտաքին քաղաքականության արմատական փոփոխություններ։



«Հայաստանում ձեւավորվել է մի շերտ, որը փորձում է հասկանալ, թե որոնք են մեր պետական եւ ազգային շահերը, եւ ինչպես դրանք պետք է պաշտպանվեն ներքին եւ օտարերկրյա ոտնձգություններից։ Այս հարցը, ինչքան էլ դա անհեթեթ թվա, այսօր մեր իրականության մեջ շարունակում է պատասխանի է սպասել»,- ասում է մեր զրուցակիցը։ Երջանիկ Աբգարյանը նկատում է, որ առանց այս հարցի պատասխանների հստակեցման մենք չենք կարող երբեւէ առաջ շարժվել։ «Այս դրությունը մեր երկրում բախման մեջ է ներքաշել երկրի անվտանգության եւ պետական անկախության հարցերը: Սա խայտառակություն է»,- եզրափակում է մեր զրուցակիցը: