«Ժողովուրդ». Պատիժները չուշացան, բայց...

«Ժողովուրդ». Պատիժները չուշացան, բայց...

«Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ ՀՀ վերահսկիչ պալատը Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումների եւ խախտումների դեպքեր է բացահայտել: Բացահայտումներից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ստուգել, ուսումնասիրել իրավիճակը, եւ պատիժները չուշացան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գեւորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի սոցիալական ծառայության պետ Սասուն Ադամյանը, Թալինի սոցիալական ծառայության պետ Արթուր Կարապետյանը հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: Սակայն ուշագրավն այն է, որ մարզպետները, որոնք անմասն չեն մնացել «մութ պատմությունից», դեռ պատասխանատվության չեն ենթարկվել:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: