«Ժողովուրդ». Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության քաղաքական կամքն անհրաժեշտ է. ԱՄՆ դեսպան

«Ժողովուրդ». Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության քաղաքական կամքն անհրաժեշտ է. ԱՄՆ դեսպան

«Ժողովուրդ»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին խնդրել էր մեկնաբանել «Հայկական վերածնունդ» հասարակական կազմակերպության Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կառույցների ներկայացուցիչների կողմից այս տարվա մարտի 9-ին իրեն հասցեագրած նամակում բարձրացված խնդիրները: Հիշեցնենք, որ նամակի հեղինակները դեսպանին խնդրել էին ավելի պահանջկոտ լինել, որպեսզի ՀՀ իշխանությունները չկարողանան կոռուպցիոն սխեմաներով յուրացնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունները: «Ժողովուրդ»-ի հարցմանը դեսպանի տված պատասխանում բավական ուշագրավ գնահատականներ կան: Մասնավորապես, Ռիչարդ Միլսը նկատել է. «Քաղաքացիական հասարակության հետ աշխատանքն անշուշտ կարեւոր է, սակայն փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ իրական քայլերի համար անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ կառավարությունը պետք է ուղղակիորեն ներգրավված լինի պայքարում: Դա է պատճառը, որ... մենք մեր աջակցության շարունակականության համար առաջ ենք քաշում շոշափելի արդյունքների ապահովման հստակ պահանջ»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: