«Ժամանակ». Թումանյանցի կինը փորձում է կոտրել աղքատության կարծրատիպը. նորաստեղծ կարի ֆաբրիկային պատվերներն են պակասում

«Ժամանակ». Թումանյանցի կինը փորձում է կոտրել աղքատության կարծրատիպը. նորաստեղծ կարի ֆաբրիկային պատվերներն են պակասում

«Ժամանակ» թերթը գրում է. «Կիսադատարկ քաղաք, համատարած աղքատություն, լեռնահարստացման կոմբինատներից բնության աղտոտման հետևանքներ տեսնելու համար բավական Է այցելել Լոռու մարզի Թումանյան քաղաք։ Հենց այսպիսի միջավայրում թումանյանցի ձրանուշ Աղամյանը հիմնել Է կարի արտադրամաս՝ փորձելով կոտրել քաղաքի վրա դրոշմված՝ աղքատության կարծրատիպը։



Ֆաբրիկան գործում Է 2014 թվականից. գաղափարն իրականություն դարձնելու համար Հրանուշը ռիսկի Է դիմել, վարկեր Է վերցրել և ներդրում արել ֆաբրիկան ոտքի կագնեցնելու համար։ Կարում են ամեն ինչ, միայն թե պատվեր լինի։



Խնդիրը շատ արտադրությունների նման շուկայի բացակայությունն Է։ Տեղական շուկայի պատկառելի մասը զավթել Է անորակ, բայց Էժան թուրքական տրիկոտաժը։



Գործարարի համոզմամբ՝ խնդիր Է նաև այն, որ տեղական արտադրանքն ինչպես հարկն է չի ներկայացվում սպառողի ուշադրությանը։ Նա պնդում է, որ այս փոքրիկ ֆաբրիկայում արտադրված հագուստի որակը ոչնչով չի զիջում հատկապես չինական և թուրքական արտադրանքին։



Հրանուշը պատրաստ է արտադրության ծավալները մեծացնել և նոր աշխատատեղեր հիմնել թումանյանցիների համար, սակայն իմաստ չի տեսնում, ապրանքի իրացում հնարավոր չէ կազմակերպել ո՛չ տեղում, ո՛չ արտասահմանում։ Նույնիսկ արտադրական մեծ ծավալներ ապահովելու համար գնված կարի մեքենան այդպես էլ չի գործարկվել։



Հիմա ստիպված են լինում արտադրել միայն այն դեպքում, երբ պատվեր են ունենում, հետևաբար ձմռան ամիսներին 8 աշխատողից 4-ին ստիպված հարկադրիր արձակուրդի են ուղարկում։
Չնայած դժվարություններին տիկին Հրանուշը լավատես է։ Վստահ է՝ ֆաբրիկայի համար լուսավոր օրերը դեռ առջևում են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։